211652_close_icon
views-count1321 դիտում article-date 20:02 24-10-2019

Հայկական պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել Չինաստանում

Հոկտեմբերի 19-ից 23-ը Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում էր գտնվում փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Սերժ Վարագ Սիսեռյանի գլխավորած պատվիրակությունը: Այս մասին հայտնեցին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից: Պատվիրակությունը Պեկինում հանդիպել է չինական «Citic» ընկերության փոխտնօրենի և ընկերության այլ ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը մասնակցում էր նաև ՉԺՀ-ում Հայաստանի դեսպան Սերգեյ Մանասարյանը: Քննարկվել է Լոռու մարզի Ալավերդի քաղաքում նոր տեխնոլոգիայով պղնձաձուլարան կառուցելու հնարավորությունը (տեխնոլոգիան գրեթե ամբողջությամբ չեզոքացնում է արտանետումները): Չինական կողմը հետաքրքրվածություն է հայտնել նախագծով և պատրաստակամություն արտահայտել քննարկելու հետագա մանրամասները: Արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել առ այն, որ մոտ ապագայում չինական ընկերության պատվիրակությունը կայցելի Երևան, ուր բանակցությունները կշարունակվեն: Այցի շրջանակներում հայկական պատվիրակության անդամները, ովքեր նաև «Շանսի֊Նաիրիտ» հայ-չինական համատեղ ձեռնարկության խորհրդի անդամներ են, Դատուն քաղաքում մասնակցել են խորհրդի տարեկան նիստին:

Նմանատիպ նյութեր