2650 դիտում
23:32 23-10-2019
ՀՀ ու Վրաստանի փոխվարչապետները քննարկել են ենթակառուցվածքների զարգացման հարցեր
Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հոկտեմբերի 22-ին հանդիպել է Վրաստանի փոխվարչապետ, ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարար Մայա Ցքիտիշվիլիին։
Ինչպես տեղեկացրին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից, գործընկերները համակարծիք էին, որ երկկողմ հանդիպումները հնարավորություն են տալիս մանրամասնորեն անդրադառնալ հայ-վրացական համագործակցության ընթացիկ օրակարգին, ինչպես նաև հնարավորություններ փնտրել նոր ուղղություններով գործընկերությունն ընդլայնելու և խորացնելու համար։
Զրուցակիցները քննարկել են «Հյուսիս-Հարավ» միջանցքի շրջանակներում տրանսպորտային և ենթակառուցվածքային զարգացմանը վերաբերող տարաբնույթ հարցեր։
Կողմերը անդրադարձել են նաև վերականգնվող էներգետիկայի ոլորտում համագործակցությանը ու փորձի փոխանակմանը, ինչպես նաև կապի ենթակառուցվածքների ոլորտում համատեղ ծրագրեր իրականացնելու հեռանկարներին։
Նմանատիպ նյութեր
565 դիտում
18:30 07-03-2024
ՀՀ ու Ադրբեջանի փոխվարչապետները սահմանին հանդիպել ու քննարկել են սահմանազատման հետ կապված հարցեր
778 դիտում
20:52 31-10-2023
Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետները քննարկել են Հյուսիս-հարավի երկաթուղային բաղադրիչի զարգացման հեռանկարը
646 դիտում
20:20 28-03-2023
ՏԿԵ նախարարը և Վրաստանի դեսպանը քննարկել են ենթակառուցվածքների, շինարարության ոլորտների վերաբերյալ հարցեր
Այս բաժնից
205 դիտում
12:00 28-03-2024
2024 թվականին Հայաստանում խմելու ջրի սակագինը չի բարձրանա
226 դիտում
11:13 28-03-2024
Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը