211652_close_icon
views-count2854 դիտում article-date 18:41 23-10-2019

Ինդոնեզիացի կին-սարդը ժայռամագլցման անհավանական ռեկորդ է սահմանել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ինդոնեզիացի Արիես Սուսանտի Ռահայուն՝ Կին-սարդ մականունով, Չինաստանում ընթացող ժայռամագլցման աշխարհի առաջնությունում համաշխարհային ռեկորդ է սահմանել և դարձել սոցցանցերի աստղը՝ ցուցադրելով անհավանական արագություն: Նրա ռեկորդային մագլցման տեսանյութը մեկ օրում մի քանի միլիոն դիտում է ունեցել: 24-ամյա մարզուհին 15 մետրանոց պատը կարողացել է բարձրանալ 6,995 վայրկյանում և նվաճել ոսկե մեդալ: Նա գերազանցել է չինացի Սոնգ Յուլինի ռեկորդը (7,101 վրկ), որը հաստատվել էր այս տարվա ապրիլին: Ժայռամագլցումը այն մարզաձևն է, որն իր նորամուտը կնշի 2020թ. Տոկիոյի ամառային օլիմպիադայում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր