211652_close_icon
views-count2841 դիտում article-date 18:24 23-10-2019

Պարաօլիմպիադա-2012-ի չեմպիոնը կյանքից հեռացել է էվթանազիայի միջոցով. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մարզական սայլակների մրցավազքում Պարաօլիմպիադա-2012-ի չեմպիոնուհի, անբուժելի հիվանդ Մարիկե Վերվորտը 40 տարեկան հասակում կյանքից հեռացել է էվթանազիայի միջոցով: Կյանքին կամավոր վերջ տալու գործընթացը անցկացվել է բելգիական Դիստե քաղաքում: Վերվորտը տառապում էր մկանների դեգեներատիվ ծավալվող հիվանդությունից, որի պատճառով մարզուհին մշտական ցավեր, ցնցումներ ուներ և ոտքերի կաթված: Նա տեղաշարժվում էր միայն հաշմանդամի սայլակով և գրեթե չէր քնում: Բելգիայում էվթանազիան օրինականացվել է 2002 թվականին: Տեղի օրենքներով, այն անցկացնելու համար անհրաժեշտ է երեք բժիշկների գրավոր համաձայնությունը: 2008թ. վերվորտը ստորագրել էր փաստաթղթեր, որոնք թույլատրում էին նրան էվթանազիայի միջոցով հեռանալ կյանքից: Վերվորտը ոսկե և արծաթե մեդալ է նվաճել 2012թ. Լոնդոնի Պարաօլիմպիկ խաղերում, իսկ 2016թ. Ռիո-Դե-Ժանեյրոյի խաղերում՝ արծաթե և բրոնզե մեդալներ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր