211652_close_icon
views-count26794 դիտում article-date 14:32 23-10-2019

Արտակարգ դեպք Արմավիրի մարզում. գարիով բարձված Волга-ում հրդեհ է բռնկվել. օպերատիվ են գործել հրշեջներն ու ոստիկանները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հոկտեմբերի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մազրում: Ժամը 10:00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ակնալիճ գյողի Շահումյան փողոցի 24 տան դիմաց ավտոմեքենա է այրվում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է ԱԻՆ ՓԾ Արմավիրի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մատական հաշվարկով: Փրկարարները գյուղացիների օգնությամբ մարել են Волга մակնիշի առանց համարանիշի մեքենայում առաջացած հրդեհը: Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան: Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Մեծամորի բաժնի հերթապահ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր Իշխան Հովհաննիսյանի և համայնքային ոստիկաններ Դավիթ Վանեսյանի և Րաֆֆի Մելիքյանի գլխավորությամբ: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն բաժնի հետաքննիչ Սահակ Սարգսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Դեպքի վայրում հավաքված գյուղացիներն ասում էին. «Մեքենան պատկանում է նույն գյուղի բնակիչ, 23-ամյա Նվեր Մարտիրոսյանին և մեքենան գարիով բարձված է եղել ու առավոտյան վարորդը ավտոտնակից դուրս է բերել և այդ պահին, իջնելով ավտոմեքենայից, փորձել է ավտոտնակի դուռը փակել, նկատել է, որ մեքենայում հրդե է բռնկվել: Բարեբախտաբար, հրշեջները շուտ ժամանեցին և մեր հետ հավասար կրակը մարեցին, հակառակ դեպքում՝ հնարավոր էր՝ գազաբալոնը պայթեր»: Գյուղացիները նաև կատակում էին, ասելով. «Լավ էր, Նվերը պրծավ էս նվերից, թե չէ ինչքան հողը մշակում, քրտինքով վաստակածը դնում էր էս իկոնայի վրա: Էլի լավ էր, մեշոքներով բարձված գարին չվառվեց՝ շնորհիվ գյուղացիների ու հրշեջների»: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 21+
21+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր