211652_close_icon
views-count1471 դիտում article-date 14:56 22-10-2019

Լիբանանում կառավարությունը փորձում է կայունացնել վիճակը

Վերջին օրերին Լիբանանում տեղի ունեցան բողոքի զանգվածային ցույցեր ընդդեմ իշխող վերնախավի, գրում է [url=https://www.amerikayidzayn.com/a/5133249.html]Ամերիկայի Ձայնը[/url]: Ցուցարարները վառում էին փողոցի աղբամանները կամ օգտագործում դրանք Բեյրութի փողոցներում բարիկադներ կառուցելու համար: Մարդկանց կոչ էին անում դիմել գործադուլի ու դասադուլի: Ի պատասխան կառավարությունը հրավիրել է արտակարգ նիստ՝ իրավիճակը քննարկելու համար: Լիբանանցի ցուցարաները պահանջում են փոփոխություններ: Նրանց պնդմամբ իրենց չի կանգնեցնի նաև բանակի ներգրավվածության հնարավոր սպառնալիքը: Ցույցերը սկիզբ առան անցած հինգշաբթի, երբ կառավարությունը փորձեց հարկ սահմանել բջջային հեռախոսների հաղորդագրությունների վրա: Կիրակի օրվա դրությամբ փողոց էին դուրս եկել հարյուր հազարավոր մարդիկ: Սա 2005 թվականից ի վեր զանգվածային ցույցի ամենամեծ ալիքն էր: Կառավարությունը հետ կանգնեց հարկ սահմանելու գաղափարից, սակայն դա չմեղմեց բողոքի ալիքը, որը ծավալվեց բազմաթիվ այլ տնտեսական ու քաղաքական խնդիրների շուրւջ: Ցուցարարները պահանջում են վարչապետ Սաադ Հարիրիի և նրա կառավարության հրաժարականը՝ մեղադրելով իշխանություններին կոռուպցիայի մեջ, որը բացասաբար է ազդում երկրի տնտեսական վիճակի վրա:

Նմանատիպ նյութեր