211652_close_icon
views-count1739 դիտում article-date 12:02 22-10-2019

Փոխգործակցային և դիվանագիտական հարաբերությունների հաստատման շնորհիվ հնարավոր է Հայաստանի և Չինաստանի միջև ձևավորել գործակցության նոր հարթակներ. Վահե Էնֆիաջյան

ՀՀ ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը եւ պատգամավոր Ջանիբեկ Հայրապետյանը հոկտեմբերի 21-ին հանդիպել են ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Թիան Էրլունի հետ: Հանդիպման նպատակն է նպաստել երկու պետությունների քաղաքական ու տնտեսական ոլորտներում առկա կապերի ամրապնդմանը, խորացնել համագործակցությունը հնարավոր այն բոլոր ուղղություններով, որոնք կլինեն ի նպաստ միջպետական հարաբերությունների զարգացմանը: Վահե Էնֆիաջյանը կարեւորել է տնտեսական կապերում առկա դրական առաջընթացը՝ արժեւորելով Հայաստանի եւ Չինաստանի միջեւ առկա զարգացման հեռանկարները: Նա նշել է, որ փոխգործակցային եւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման շնորհիվ հնարավոր է պետությունների միջեւ ձեւավորել փոխըմբռնման եւ գործակցության նոր հարթակներ: Հանդիպման ընթացքում քննարկվել են վիզաների տրամադրման ավելի արդյունավետ եւ դյուրին ընթացակարգերի ձեւավորման հարցերը: Կողմերն ընդգծել են երկու բարեկամ ժողովուրդների միջեւ ձեւավորած բարիդրացիական հարաբերությունները եւ հետագա համագործակցության հնարավորության մեծ ներուժը:

Նմանատիպ նյութեր