հիմնական կայք
Լրահոս

Հալեպում ՄԱԿ-ի զարգացման գրասենյակի խնդրանքով «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետները պայթուցիկ զինամթերքի վտանգի իրազեկման սեմինարներ են անցկացրել

Հալեպում ՄԱԿ-ի զարգացման գրասենյակի խնդրանքով «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետները պայթուցիկ զինամթերքի վտանգի իրազեկման սեմինարներ են անցկացրել Հալեպում ՄԱԿ-ի զարգացման գրասենյակի խնդրանքով հոկտեմբերի 20-ին և 21-ին «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետները պայթուցիկ զինամթերքի վտանգի իրազեկման սեմինարներ են անցկացրել միջազգային մի քանի կազմակերպությունների ներկայացուցիչների համար։


ՀՀ Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի ուսումնական մասի ղեկավար Գրիգոր Բասենցյանի և գործողությունների բաժնի պետ Արթուր Բլբուլյանի կողմից անցկացված դասընթացներին ընդհանուր առմամբ 120 մարդ է մասնակցել։

«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի մասնագետները և ղեկավար կազմը խոսել են Հալեպ նահանգի վտանգված և արդեն իսկ մաքրված տարածքների մասին, ներկայացրել անվտանգ վարքագծի կանոնները: Վերջիններս Հալեպում պարբերաբար նմանատիպ ծրագրեր են իրականացնում՝ կարևորելով ականների վտանգի վերաբերյալ իրազեկվածության մակարդակի բարձրացումը: Համագործակցությունը շարունակվում է։

Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի
հասարակայնության հետ կապերի պատասխանատու
Նազելի Էլբակյան

Ֆոտոռեպորտաժ

© 2012-2019 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք