211652_close_icon
views-count7253 դիտում article-date 21:45 21-10-2019

Ադրբեջանի նախագահը պաշտոնանկ Է արել 2 փոխվարչապետների

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կարգադրություն է ստորագրել փոխվարչապետներ Ալի Հասանովին ու Հաջիբալա Աբութալիբովին պաշտոններից ազատելու մասին։ Ինչպես հաղորդում է Ria Novosti գործակալությունը, այդ մասին այսօր՝ հոկտեմբերի 21-ին, հայտնել է Ալիևի մամուլի ծառայությունը: «Պաշտոնից ազատել փոխվարչապետներ Ալի Հասանովին և Հաջիբալա Աբութալիբովին»,-ասված է կարգադրության մեջ Պատճառները չեն նշվում։

Նմանատիպ նյութեր