հիմնական կայք
Լրահոս

Իրանի հարավում 5,7 մագնիտուդ ուժգնության երկրաշարժ է գրանցվել

Իրանի հարավում 5,7 մագնիտուդ ուժգնության երկրաշարժ է գրանցվել 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Իրանի հարավային մասում: Ինչպես հաղորդում է Ria Novosti գործակալությունը, այդ մասին Twitter-ում հայտնել է Եվրոպամիջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը:


Ստորգետնյա ցնցումները գրանցվել են Երևանի ժամանակով ժամը 14:58-ին: Էպիկենտրոնը գտնվել է Բանդեր Աբաս քաղաքից 112 կիլոմետր դեպի արևմուտք ընկած շրջանում: Երկրաշարժի օջախը գտնվել է 10 կիլոմետր խորության վրա:

Ցնցումներն զգացվել են ոչ միայն Իրանում, այլ նաև հարևան Քաթարում և Արաբական Միացյալ Էմիրություններում։

© 2012-2019 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք