211652_close_icon
views-count2441 դիտում article-date 10:42 21-10-2019

Անկարայում կնքված գործարքն ԱՄՆ-ում շատերը համարում են պարտություն

ԱՄՆ-ի փոխնախագահ Մայք Փենսն ու երկրի պետքարտուղար Մայք Փոմփեոն հինգշաբթի օրը մեկնեցին Անկարա, հորդորելու համար Էրդողանին կանգնեցնել քրդերի դեմ Սիրիայի հյուսիսում սկսած ռազմական գործողությունները: Մի քանի ժամ տեւած բանակցություններից հետո Փենսը հայտարարեց, թե Թուրքիան զինադադար է հաստատում ԱՄՆ նախագահի ուժեղ կառավարման, նախագահ Էրդողանի հետ ամուր ու սերտ կապերի արդյունքում, հաղորդում է [url=https://www.amerikayidzayn.com/a/5129936.html]Ամերիկայի Ձայնը[/url]: Թուրքիան համաձայնվել է հաստատել հնգօրյա դադար, որի ընթացքում ԱՄՆ-ը օգնելու է քրդերին հետքաշվել Թուրքիայի սահմանից 32 կմ դեպի Սիրիայի խորքը: Սա Փենսի խոսքերով, մարդկային մեծ թվով կյանքեր կփրկի: Սակայն հանրապետական կոնգրեսական Միթ Ռոմնին, Սենատում դատարպարտելով այս գործարքն, ասել է, թե Ամերիկան այսպիսով պաշտոնապես է հաստատում քրդերին լքելու իր քայլը, խմբավորումներ, որոնց անմիջական օգնությամբ էր պայքար մղվել ընդդեմ Իսլամական պետություն ծայրահեղական խմբերի: ‘’Չկա՞ր արդյոք դիվանագիտության որեւէ հնարավորություն: Արդյո՞ք այնքան թույլ ենք ու դիվանագիտորեն այնքան տկար, որ Թուրքիան պիտի ԱՄՆ-ին տար ուղղություն, այլ ոչ թե հակառակը’’, զայրացած հայտարարում էր Ռոմնին: Հիշեցնենք, որ Իսլամական պետությանը պարտության մատնելու գործին լծված դաշինքում ԱՄՆ-ի նախագահական հատուկ դեսպանորդ Բրեթ ՄաքԳուրքն անցյալ տարվա դեկտեմբեր ամսին էր ներկայացրել հրաժարական, երբ Թրամփը որոշել էր Սիրիայից դուրս բերել ամերիկյան ուժերը: Հինգշաբթի օրն Անկարայում կնքված գործարքի կապակցությամբ թվիթերյան իր էջում նա գրել է, թե այն ‘’ դավաճանություն էր քրդերի հանդեպ:

Նմանատիպ նյութեր