Իսպանացի դիետոլոգները նշել են մարդու առողջությանը լիովին վնաս հասցնող սննդամթերքները

Իսպանացի դիետոլոգները նշել են մարդու առողջությանը լիովին վնաս հասցնող սննդամթերքները Իսպանացի դիետոլոգները քննադատել են այն պնդումը, թե ցանկացած սննդամթերք կարելի է օգտագործել, միայն սահմանաչափ քանակով։

La Vanguardia թերթում նշված հոդվածում վերջիններս թվարկել են մարդու առողջ սննդակարգին հակասող սննդամթերքները։

Այսպես, միջին ու երկարաժամկետ հեռանկարում մեծ վնաս կարող է հասցնել ռաֆինացված ալյուրը։ Հայտնի դիետոլոգ Պիլար Էսկերի խոսքով՝ նշված ալյուրը կարող է նպաստել դիաբետի առաջացմանը։

«Հացահատիկային կուլտուրաների վերամշակման գործընթացում հեռացվում են սննդարար ու օգտակար տարրերը։ Պետք է ամբողջովին խուսափել երշիկեղենից, յուղազրկված կթանամթերքներից, թխվածքներից, կիսաֆաբրիկատներից և ալկոհոլից։

© 2012-2021 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք