8696 դիտում
11:22 20-10-2019
Ճապոնիան և Ֆրանսիան Իրանին 18 մլրդ դոլարի վարկ կհատկացնեն, եթե վերջինս պահպանի Միջուկային համաձայնագիրը
Ճապոնիան և Ֆրանսիան Թեհրանին առաջարկում են 18.4 մլրդ դոլարի վարկ, եթե իրանական իշխանությունները վերադառնան միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագրին։ Այդ մասին հայտնում է Mainichi թերթը։
Թերթի տվյալներով՝ հատկացվելիք գումարը կուղղվի սննդի ու դեղորայքի գնմանը։ Այս տարվա ամռանը Ֆրանսիան արդեն առաջարկել էր Իրանին 15 մլրդ դոլար վարկ, սակայն իրանական կողմը պահանջել էր ավելացնել վարկի չափը, որպեսզի փոխհատուցվեր պատժամիջոցների վնասը։
Թեհրանի պահանջը կատարելու համար Ճապոնիան է իր ֆինանսական օգնությունն առաջարկել։ Տոկիոն գտնում է, որ նման առաջարկը կօգի սկիզբ դնել Իրանի միջուկային հարցով Թեհրանի ու Վաշինգտոնի միջև նոր բանակցությունների։
Բացի այդ, առաջիկայում Ճապոնիան կարող է 2 ինքնապաշտպանական նավ ուղարկել Հորմոզի ծովածոց՝ քաղաքացիական նավերին ուղեկցելու համար։
Նմանատիպ նյութեր
2995 դիտում
15:08 04-09-2019
Իրանը կվերադառնա միջուկային գործարքին, եթե 15 մլրդ դոլարի վարկ ստանա. ԱԳՆ
4414 դիտում
13:48 05-08-2016
Ռուսաստանը 2.2 մլրդ դոլարի չափով 2 վարկ կհատկացնի Իրանին
Այս բաժնից
382 դիտում
14:16 21-04-2024
ՆԱՏՕ-ն հակաօդային պաշտպանության բարելավման նպատակով զորավարժություն կանցկացնի
391 դիտում
13:45 21-04-2024
Նեթանյահուն շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին