հիմնական կայք
Լրահոս

Ավստրալական ավիաընկերությունը ռեկորդ է սահմանել՝ ամենաերկար թռիչքն իրականացնելով

Ավստրալական ավիաընկերությունը ռեկորդ է սահմանել՝ ամենաերկար թռիչքն իրականացնելով Ավստրալական Qantas Airways ավիաընկերության օդանավը կատարել է Նյու Յորք-Սիդնեյ չվերթը, որը դարձել է աշխարհում ամենաերկար ուղիղ չվերթը; Այդ են վկայում FlightAware-ի տվյալները։


Նշվում է, որ չվերթը տևել է 19 ժամ և 16 րոպե։ Օդանավն անցել է 16.309 կմ և վայրէջք է կատարել 37 րոպե ուշացումով։ Օդանավում եղել է 50 մարդ՝ ուղևորներն ու անձնակազմի անդամները։

Չվերթն իրականացվել է գերերկար թռիչքի ազդեցությունը մարդկանց և օդանավի անձնակազմի վրա ստուգելու ծրագրի շրջանակներում։

Մինչ այդ, ամենաերկար թռիչքը եղել է Սինգապուր-Նյու Յորք չվերթը։ Օդանավն այն իրականացրել է 18 ժամ և 50 րոպեում։

© 2012-2019 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք