211652_close_icon
views-count1776 դիտում article-date 15:23 20-10-2019

Չիլիի իշխանությունները բողոքի ցույցերի պատճառով մայրաքաղաքում պարետային ժամ են հայտարարել

Չիլիի իշխանությունները բողոքի մեծամասշտաբ ցույցերի պատճառով պարետային ժամ են հայտարարել մայրաքաղաք Սանտյագոյի մեծ մասում։ Այդ մասին հայտնում է Tass գործակալոթյունը՝ հղում անելով հանրապետության զինված ուժերին։ Նշվում է, ժամը 22։00-ից մինչև առավոտյան ժամը 7-ը մարդիկ պետք է գտնվեն տներում։ «Որոշումը նախատեսում է վերահսկողություն այն գոտիներում, որտեղ հայտարարվել է արտակարգ դրություն»,-նշված է հայտարարության մեջ։ Նշենք, որ մետրոյի տոմսերի գնի թանկացման պատճառով մարդիկ դուրս են եկել փողոցներ՝ իրենց բողոքն արտահայտելու։ Ըստ այդ երկրի նախագահ Սեբաստիան Պինիերի՝ պատճառը նավթի գնի թանկացումն է։

Նմանատիպ նյութեր