հիմնական կայք
Լրահոս

Թրամփին խորհրդականներն առաջարկել են Թուրքիային սպառնալ Հայոց ցեղասպանության ճանաչմամբ

Թրամփին խորհրդականներն առաջարկել են Թուրքիային սպառնալ Հայոց ցեղասպանության ճանաչմամբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խորհրդականները նրան առաջարկել են մի քանի տարբերակ, թե ինչ միջոցներով կարող է վերջինս իրագործել զորքերը Սիրիայից հետ քաշելու իր մտադրությունը՝ առանց թույլ տալու, որ Թուրքիան ներխուժի Սիրիա:


ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի անանուն մի պաշտոնյա ամերիկյան «Newsweek» պարբերականին հայտնել է, որ առաջարկել է Թրամփին՝ Թուրքիային սպառնալ Հայոց ցեղասպանության ճանաչմամբ:

Նշենք, որ ԱՄՆ 50 նահանգներից 49-ը, բացառությամբ Միսիսիպիի, ճանաչել են Հայոց ցեղասպանությունը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ին թուրքական բանակը ներխուժել է Սիրիայի հյուսիս-արևելք և ռազմական գործողություններ ծավալել։

Միջազգային հանրության բազմաթիվ ճնշումներից և Անկարա մեկնած ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաների հետ բանակցություններից հետո հոկտեմբերի 17-ին ձեռք է բերվել համաձայնություն՝ 120 ժամով դադարեցնել ռազմական գործողությունը Սիրիայում: Վաշինգտոնը և Անկարան պայմանավորվել էին արաբական երկրի հետ սահմանում անվտանգության գոտու ստեղծման շուրջ:

© 2012-2019 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք