հիմնական կայք
Լրահոս

Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Ադրբեջանի հիստերիային

Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Ադրբեջանի հիստերիային Հայաստան եւ Լեռնային Ղարաբաղ ՌԴ Պետդումայի պատգամավոր, ԱՊՀ երկրների ինստիտուտի ղեկավար Կոնստանտին Զատուլինի այցից եւ Ստեփանակերտում «Համագործակցություն հանուն արդարության եւ խաղաղության» միջազգային համաժողովում հոյտեմբերի 11-ի նրա ելույթից հետո ադրբեջանական ԶԼՄ-ները, հասարակական կազմակերպությունները, պաշտոնյաները եւ խորհրդարանականները արդեն ավանդաբար սկսել են նրա կոշտ հետապնդումները՝ կանգ չառնելով նույնիսկ սպառնալիքների եւ ահաբեկումների առջեւ։ Այս մասին ասվում է Զատուլինի մամուլի ծառայության հայտարարության մեջ։


«Սեփական ԶԼՄ-ներից եւ պաշտոնատար անձանցից գրգռված՝ Ադրբեջանի առանձին քաղաքացիներ իրենց լուման են ներդնում՝ համացանցում հրապարակելով Կոնստանտին Զատուլինի ֆիզիկական հաշվեհարդարի կոչեր (հեղինակներից մեկն, օրինակ, խորհուրդ է տալիս «նրան հենց Ղարաբաղում է պետք գնդակահարել, լավ է, որ մեր բանակն ունի նման տեխնոլոգիաներ»)։ Այս հիստերիկ քարոզչության գագաթնակետը դարձավ այս շաբաթ Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ Ադրբեջանի դեսպանության կողմից պաշտոնական նոտա ուղարկելը։ Փաստաթղթում, որ ՌԴ ԱԳՆ-ից եւ Պետական դումայից պահանջում է «գործնական միջոցներ նախաձեռնել» Զատուլինի հանդեպ, որին դեսպանությունն անվանում է ոչ այլ կերպ, քան «քաղաքական գործիչ իր հայ հովանավորների ձեռքում», շատ հետաքրքիր պնդումներ եւ զարմանալի բացահայտումներ կան։ Սկսելով այն հարցից, թե ինչ է պատգամավորը նկատի ունեցել ասելով, թե Ռուսաստանը «թույլ չի տա ղարաբաղյան հակամարտության անարդար լուծում», այսինքն, պարզվում է, չիմանալով այդ հարցի ստույգ պատասխանը՝ հարեւան երկրի դեսպանությունը ցուցում է տաիս մեր ԱԳՆ-ին, որ «լինելով իշխող «Միասնական Ռուսաստան» կուսակցության անդամ, Կ․ Զատուլինը պարտավոր է հավատարիմ մնալ վերոնշյալ պաշտոնական դիրքորոշմանը»։ Լեռնային Ղարաբաղի հարցով Ռուսաստանի «վերոնշյալ պաշտոնական դիրքորոշումը» դեսպանությունը, բնականաբար, ինքնուրույն է սահմանում։

© 2012-2019 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք