211652_close_icon
views-count1584 դիտում article-date 21:26 17-10-2019

Զոհրաբ Մնացականյանն ընդունել է ԱՄՆ-ից ժամանած ռեժիսորների և պրոդյուսերների գլխավորած պատվիրակությանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հոկտեմբերի 16-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունեց Ավրորա ֆորումի շրջանակներում Երևանում տեղի ունեցած «Բարեփոխելով Աշխարհը» կինոյի և հեռուստահաղորդումների առաջին փառատոնի հիմնադիր նախագահ, անվանի պրոդյուսեր և ռեժիսոր Դեյվիդ ՄկՔենզիին, փառատոնի համանախագահողներ, «Ժխտման ճարտարապետները» ֆիլմի պրոդյուսերներ Մոնթել Ուիլյամսին և Դին Քեյնին։ Ողջունելով հյուրերին նման ձևաչափով առաջին փառատոնի անցկացման կապակցությամբ՝ նախարար Մնացականյանը բարձր գնահատեց մարդու իրավունքների և մարդասիրական խնդիրների մասին բարձրաձայնող, մարդասիրական արժեքներ սփռող այսօրինակ նախաձեռնության գաղափարը: Նախարարն ընդգծեց Հայաստանի հանձնառությունը մարդու իրավունքների խթանման, ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման օրակարգի առաջմղմանը և ներկայացրեց այդ ուղղությամբ Հայաստանի կողմից բազմակողմ հարթակներում իրականացվող քայլերը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր