1972 դիտում
21:04 17-10-2019
107 տարեկան հասակում մահացել Է դերասանուհի Ջուլի Գիբսոնը
Կյանքի 107-րդ տարում վախճանվել է ամերիկացի հայտնի դերասանուհի և երգչուհի Ջուլի Գիբսոնը: Այդ մասին հայտնել է The Hollywood Reporter-ը:
Գիբսոնը վերջին 3 տարում գամված Էր անկողնուն: Նա մահացել է քնած ժամանակ՝ հոկտեմբերի սկզբին, բայց լրագրողներին այդ մասին միայն նոր են հայտնել:
Դերասանուհու իսկական անունը Քամիլա Սորեյ է: Նա ծնվել է 1913 թվականի սեպտեմբերի 6-ին, կինոյում դեբյուտել է 1941 թվականին՝ խաղալով «Սիրասուն աղջիկը» ֆիլմում:
Նրա մասնակցությամբ մյուս հայտնի կինոնկարներն են «Գնալ իր ճանապարհով», «Ժամացույցը», «Փառք հաղթող-հերոսին» և «Մթության փողոցը» ֆիլմերը: Գիբսոնն աշխատել է այնպիսի ռեժիսորների հետ, ինչպիսիք են՝ Օրսոն Ուելսը, Փրեսթոն Սթերջեսը և Այդա Լուփինոն:
Վերջինս եղել է սցենարիստ Դին Դիլանի կինը, իսկ 1973 թվականին ամուսնացել է օսկարակիր ռեժիսոր Չառլզ Բարթոնի հետ։
Նմանատիպ նյութեր
4996 դիտում
23:14 06-03-2017
Դերասանուհի Ջեյն Ֆոնդան անկեղծացել է, որ մանուկ հասակում բռնության զոհ է դարձել
1010 դիտում
11:47 01-07-2019
Արմեն Սարգսյանը Կանադայի օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել գեներալ-նահանգապետ Ջուլի Պայետին
1644 դիտում
19:30 13-10-2014
Շվեդ ֆուտբոլիստը մահացել է 33 տարեկան հասակում
Այս բաժնից
772 դիտում
18:43 21-04-2024
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել