211652_close_icon
views-count6981 դիտում article-date 20:09 17-10-2019

Էրդողանը Թրամփի նամակը գցել է աղբարկղ ու սկսել ներխուժումը Սիրիա. BBC

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը աղբարկղ է նետել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հղած նամակը, որում լի են Թրամփին բնորոշ խոսակցական արտահայտությունները։ Գաղտնի ուղերձի տեքստը, որը Սպիտակ տան ղեկավարն ուղարկել էր հոկտեմբերի 9-ին, հրապարակվել է միայն 1 շաբաթ անց։ Դրա իսկությունն ամերիկյան հեռուստաալիքին հաստատել են Սպիտակ տանը։ Ինչպես հայտնել է BBC-ի թուրքական ծառայությունը, նամակի բովանդակությունը զայրացրել է Էրդողանին։ «Հարգելի պարոն նախագահ, Եկեք լավ գործարք քննարկենք։ Դուք չեք ուզում, որպեսզի Ձեզ մեղադրեն հազարավոր մարդկանց կոտորածի եւ սպանությունների համար, իսկ ես չեմ ուզում պատասխանատու լինել թուրքական տնտեսության քայքայման համար, բայց ես կարող եմ (այն քայքայել)։ Ես արդեն մի քիչ ցույց եմ տվել Ձեզ դա պաստոր Բրանսոնի օրինակով»։ Հիշեցնենք, որ հոկտեմբերի 14-ին ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Թուրքիայի դեմ թուրքական բանակի՝ Սիրիա ներխուժման պատճառով։ Հոկտեմբերի 16-ին 5 տարի հետո սիրիական բանակը վերահսկողություն սահմանեց Ռաքք քաղաքի նկատմամբ, որը 2017 թվականին քրդական ուժերի աջակցությամբ ազատագրվել է ԻՊ-ից։

Նմանատիպ նյութեր