հիմնական կայք
Լրահոս

Անկարայում ընթանում են Էրդողանի և Փենսի բանակցությունները

Անկարայում ընթանում են Էրդողանի և Փենսի բանակցությունները Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Անկարայում բանակցություններ է վարում ԱՄՆ-ի փոխնախագահ Մայքլ Փենսի հետ: Այդ մասին հայտնել է Թուրքիայի ղեկավարի մամուլի ծառայությունը:


«Էրդողանի ու Փենսի հանդիպումն սկսվել է»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները լրացուցիչ «ավերիչ պատժամիջոցներ» կսահմանի Թուրքիայի նկատմամբ, եթե ԱՄՆ-ի փոխնախագահ Մայքլ Փենսը համաձայնության չհասնի Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի հետ Անկարայում կայանալիք հանդիպմանը:

Հոկտեմբերի 16-ին Էրդողանը Sky News հեռուստաալիքի լրագրողին հայտարարել էր, որ մտադիր չէ շփվել Փենսի հետ, քանի որ պատրաստ է երկխոսություն վարել միայն ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Դրանից հետո Փենսի ներկայացուցիչ Քեթի Ուոլդմանը հայտարարել էր, որ փոխնախագահը, այնուամենայնիվ, այցով կուղևորվի Թուրքիա:

Ավելի ուշ հայտնի էր դարձել, որ Էրդողանն, այնուամենայնիվ, հանդիպում կունենա ԱՄՆ-ի փոխնախագահ Մայքլ Փենսի հետ:

© 2012-2019 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք