211652_close_icon
views-count45537 դիտում article-date 15:24 17-10-2019

Շիրակի մարզի Արթիկ քաղաքում կայացավ «Drag racing Artik» ավտոմրցաշարը. կազմակերպիչները հասույթը կտրամադրեն Արթիկի թիվ 4 դպրոցին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ հոկտեմբերի 16-ին Շիրակի մարզի Արթիկ քաղաքում տեղի ունեցավ «Drag racing Artik» ավտոմրցաշարը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ավտոմրցաշարին մասնակցում էին մրցարշավորդներ Հայաստանից, Վրաստանից, Իրանից: «Drag racing Artik» մրցույթի հասույթը կազմակերպիչներ Ասպուրակ Չոփիկյանը, Հարություն Համբարյանը կուղղեն Արթիկ քաղաքի թիվ 4 դպրոցում ոչ բարվոք վիճակում գտնվող դասարաններից մեկի վերանորոգմանը: Միջոցառման բոլոր մասնակիցները պարգևատրվեցին տարբեր պատվոգրերով, գավաթներով և մեդալներով՝ ըստ ավտոմեքենաների դասի: Շնորհակալագրեր ստացան նաև Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը, ոստիկանության Արթիկի բաժնի պետ Մինո Մխիթարյանը, Արթիկի բժշկական կենտրոնը, Արթիկի «Միլիոն» առևտրի սրահը, Արթիկում գործող «Բեկո» խանութ-սրահը, «Արթիկ» սուպերմարկետը, Արթիկի ԱԻՆ հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատար Արմեն Ափոյանը, ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողներ Գրիգոր Խալաթյանը, Արշավիր Համբարձումյանը, Արգամ Մելիքյանն ու Մխիթար Գրիգորյանը, «Էլիտ» կահույքի սրահը, ինչպես նաև [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color] լրատվական կայքը՝ միջոցառումը լուսաբանելու համար: Լուսանկարները և տեսանյութը՝ Հարություն Համբարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 58+
58+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր