հիմնական կայք
Լրահոս

Արտակարգ դեպք Սյունիքի մարզում. խողովակաշարի վնասման պատճառով կասկածելի նյութը լցվում է Ողջի գետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Արտակարգ դեպք Սյունիքի մարզում. խողովակաշարի վնասման պատճառով կասկածելի նյութը լցվում է Ողջի գետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ հոկտեմբերի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում:


Ըստ նախնական տեղեկությունների՝ Կապանի տարածաշրջանի Ներքին Գիրաթաղ գյուղի մոտակայքում գտնվող «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի խողովակաշարը վնասվել է, արտանետումները լցվել են Ողջի գետը:

Գետը որոշակի աղտոտված է:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը նշված վայր է ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրակարար ծառայության Սյունիքի մարզային փրկարարական վարչության խումբը:

Ժամանել է նաև ոստիկանության Սյունիքի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Գևորգ Ազիզյանի և վարչության պետի օպերգծով տեղակալ Անդրանիկ Մինասյանի գլխավորությամբ:

Փրկարարների և ոստիկանների կանչով դեպքի վյար են ժամանում նաև մասնագետներ, որպեսզի պարզեն, թե ինչն է եղել արտանետման պատճառը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի

Ֆոտոռեպորտաժ

© 2012-2020 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք