211652_close_icon
views-count1877 դիտում article-date 23:47 16-10-2019

Մոսկվա-Քութաիսի օդային հաղորդակցությունը վերականգնվում է

Ռոսավիացիան թույլատրել է ռուսական S7 (Սիբիր) ավիաընկերությանը կրկին չվերթներ իրականացնել Մոսկվայից դեպի Քութաիսի։ Այդ մասին հաղորդում է վրացական GeorgiaOnline կայքը։ Համապատասխան հրամանը հայտնվել է հոկտեմբերի 15-ին ՌԴ Օդային տրանսպորտի դաշնային գործակալության կայքում, ըստ որի՝ նշված ավիաընկերությանը կթույլատրվի շաբաթական 7 անգամ իրականացնել Մոսկվա-Քութաիսի չվերթը։ «S7»-ում հայտնել են, որ դեռևս տեղեկություն չունեն ավիաչվերթների հաճախականության վերաբերյալ։

Նմանատիպ նյութեր