211652_close_icon
views-count2262 դիտում article-date 21:32 16-10-2019

«Փոխանակման հետ կապված որևէ հարց չի քննարկվել և չի էլ կարող քննարկվել». Դավիթ Բաբայան. 168.am

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (ՌԴ), Ստեֆան Վիսկոնտիին (Ֆրանսիա), Էնդրյու Շեֆերին (ԱՄՆ), ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին և նրանց ուղեկցող պաշտոնյաներին, հայտնում է [url=https://https://168.am/2019/10/16/1189544.html?fbclid=IwAR0fz6_R5nC5XDyXeShbq-4MTCEQjCxOX4If8KYPoJu9puN3PYebTPO6hcQ]168.am[/url]-ը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ադրբեջանաղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, Արցախի ու Ադրբեջանի սահմաններում տիրող իրավիճակին առնչվող հարցեր: Նախագահ Սահակյանը վերահաստատել է պաշտոնական Ստեփանակերտի հավատարմությունն ադրբեջանաղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում՝ վերստին շեշտելով բանակցային լիարժեք ձևաչափի վերականգնման և հակամարտության կարգավորման բոլոր փուլերին Արցախի մասնակցության անհրաժեշտությունը: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 15-ին էլ Մինսկի խմբի համանախագահներին ընդունել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Հանդիպումից հետո Իգոր Պապովը լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Արցախում և Ադրբեջանում գտնվող ազատազրկված անձանց՝ ասել է, որ կան մի քանի մտահղացումներ, որոնց շուրջ աշխատանքներ են տանում։ «Ժնևում հանդիպել եմ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Փիթեր Մաուերին, որի հետ այդ թեմայով խոսել ենք»,- ասել է նա։ 168.am-ի հետ զրույցում Արցախի Հանարպետության նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը նախ՝ անդրադառնալով Մինսկի խմբի համանախագահների և Բակո Սահակյանի հանդիպմանը, նշեց, որ եղել է բավականին անկեղծ, աշխատանքային հանդիպում, որի ժամանակ քննարկվել են տարբեր հարցեր՝ հակամարտության կարգավորման, տարածաշրջանային գործընթացների վերաբերյալ։ Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://168.am/2019/10/16/1189544.html?fbclid=IwAR0fz6_R5nC5XDyXeShbq-4MTCEQjCxOX4If8KYPoJu9puN3PYebTPO6hcQ]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր