211652_close_icon
views-count21533 դիտում article-date 17:33 16-10-2019

Խոշոր հրդեհ Լոռու մարզում. Հրշեջների եւ անտառտնտեսության աշխատայիցների ճիշտ եւ պրոֆեսիոնալ գործողությունների արդյունքում կանխվել է հրդեհի մուտքը անտառ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ հոկտեմբերի 15-ին, խոշոր հրդեհ է բռնկվել Լոռու մարզում: Ժամը 20:03-ին Լոռու մարզային փրկարարական վարչություն ահազանգ է ստացվել, որ N զորամասի հրաձգարանին հարակից սարում բռնկված հրդեհից մեկ օջախ մոտենում է Բազում գյուղի վարչական տարածքին մոտ գտնվող անտառին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Լոռու մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը՝ ՃԿԿ ավագ հրահանգիչ, ՓԾ կապիտան Վաչե Եղիազարյանի գլխավորությամբ: Ժամը 23:25-ին Բազումի վարչական տարածքում գտնվող հրդեհի օջախը հրշեջների, ոստիկանների ու անտառտնտեսության աշխատակիցների ճիշտ գործողությունների արդյունքում մարվել է: Ճանապարհի անանցանելիության պատճառով որոշում է կայացվել հրդեհի մյուս հատվածների համար սահմանել հերթապահություն անգտառտնտեսության աշխատակիցների եւ զորամասի տղաների կողմից: Ժամը 02:30-ի սահմաններում անտառնտեսությունից տեղեկատվություն է ստացվել, որ հրդեհը ինքնամարվել է: Այրվել է շուրջ 50 հա չոր խոտածածկ տարածք: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տսանյութը՝ Արմինե Դանիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 37+
37+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր