211652_close_icon
views-count139892 դիտում article-date 14:26 16-10-2019

Մթության մեջ հարձակվել է մեր 2-րդ ոստիկանի վրա եւ փորձել ազատել ընկերոջը. ՀՀ ոստիկանապետի պաշտոնակատարը մանրամասներ է պատմում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ. Armtimes.com

[url=https://armtimes.com/hy/article/171729?fbclid=IwAR1bLmudpYX01RsM2VFHlxmMOASR7Mo8M4mzV1lTdeEQtk0mjHnHA36uc30]Armtimes.com[/url]-ը գրում է. ՀՀ ոստիկանապետի պաշտոնակատար Արման Սարգսյանը Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում տեսակցեց երեկ գիշերը տեղի ունեցած միջադեպի հետեւանքով վիրավորված 25-ամյա ոստիկան Արսեն Հակոբյանին: Դուրս գալով հիվանդասենյակից՝ ոստիկանապետը լրագրողների հետ զրույցում ներկայացրեց դեպքի վերաբերյալ որոշ մանրամասներ. «Ոստիկանության ծառայողն իր պարտականությունները կատարելիս տեսնում է կասկածելի անձանց եւ իրենք են հետամուտ լինում նրանց ինքնությունը ստուգելուն: Եվ երբ մոտեցել են նշված անձանց՝ վերջիններս անմիջապես դիմել են փախուստի: Հետապնդել են (ոստիկանները-խմբ.) նրանց եւ կարողացել են մեկին բռնել, իսկ երկրորդը, որը մինչ այդ կարողացել էր դիմել փախուստի, «Հաղթանակ» զբոսայգու մոտակայքում մթության մեջ անսպասելի հարձակվել է մեր երկրորդ ոստիկանի վրա եւ փորձել ազատել իր բռնված ընկերոջը: Այդտեղ որոշակի քաշքշուկի ընթացքում հաջողացրել է մեր ոստիկանի ատրճանակը պոկել, (որը հատուկ պարանով ամրակապված է եղել իր վրա) եւ արձակել կրակոց»,- մանրամասնեց Սարգսյանը՝ հավելելով, որ հավանաբար կենսական նշանակության որեւէ օրգան է վնասվել, որովհետեւ, նախնական տեղեկություններով, մեկ կրակոց է արձակվել: Պաշտոնական հաղորդագրություններում նշվում է, որ դեպքի վայրում հայտնաբերվել է մեկ փամփուշտ եւ մեկ պարկուճ: «Հայկական ժամանակ»-ի հարցին՝ արդյոք հայտնաբերվե՞լ է զենքը՝ ոստիկանապետի պաշտոնակատարը պատասխանեց. «Զենքը դեռ չի հայտնաբերվել: Ի ուրախություն մեզ՝ արդեն կարճ ժամանակահատվածում կարողացել ենք պարզել (երեւի թե որակումներ տալը տեղին չէ, բայց...) այդ ստահակներին եւ վերջիններս արդեն մեզ մոտ են, խոստովանում են»: Մեր այն հարցին, թե ովքե՞ր են բերման ենթարկվածները, արդյոք նախկինում դատված եղե՞լ են, Սարգսյանը պատասխանեց, որ «իրավահարգ քաղաքացիներ չեն եղել, օրինապաշտ քաղաքացիներ չեն եղել»: «Ոստիկանության ծառայողների օպերատիվ հոտառությունը իրենց չի դավաճանել, մոտեցել են ճիշտ մարդկանց: Ուղղակի ցավում եմ, որ նման դեպք է եղել»,- հավելեց նա: Մանրամասներն՝ [url=https://armtimes.com/hy/article/171729?fbclid=IwAR1bLmudpYX01RsM2VFHlxmMOASR7Mo8M4mzV1lTdeEQtk0mjHnHA36uc30]այստեղ[/url] Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2019/10/16/1137967/]ավելի վաղ[/url] դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հոկտեմբերի 16-ին հրազենի գործադրմամբ սպանություն էր տեղի ունեցել Երեւանում: Ժամը 04:30-ի սահմաններում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը մահացած վիճակում հիվանդանոց էր տեղափոխել մի քաղաքացու, եւս մեկ հոգու էլ «գանգի գագաթային շրջանի պատռվածք վերք ախտորոշմամբ»: Հիվանդանոց էին մեկնել ոստիկանության Քանաքեռ Զեյթունի բաժնի օպերատիվ խումբը, բաժնի պետի գլխավորությամբ: Ժամանել էր նաեւ Հայաստանի քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Հակոբ Գևորգյանի գլխավորությամբ: Մինչ բժիշկները վիրավորի կյանքի համար էին պայքարում, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արտակ Կարապետյանի, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության, վարչության պետ, ոստիկանության գնդապետ Գարիկ Ղուկասյանի, վարչության պետի օպերգծով տեղակալ, ոստիկանության գնդապետ Ալիկ Մամիկոնյանի, եւ նույն վարչության քրեական հետախոզության բաժնի պետ Վահե Մուշեղյանի գլխավորությամբ պարզել էին, որ մահացածին եւ վիրավորին հիվանդանոց են տեղափոխել Ազատությանն պողոտա եւ Բաբայան փողոցի խաչմերուկից, որտեղ, մահացածն ու վիրավորը, ովքեր ոստիկանության ծառայողներ են, իրենց ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ հարձակման են ենթարկվել, եւ այդ պահին 2 ճիվաղ, որոնցից մեկը ատրճանակով կրակոց է արձակել ոստիկանության ծառայողներից մեկի վրա, իսկ մյուսին էլ ծեծի են ենթարկել, ու այնուհետեւ ստահակները դիմել են փախուստի: Դեպքի վայր էին ժամանել ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար, ոստիկանության գնդապետ Արման Սարգսյանը, ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանության գնդապետ Վահե Ղազարյանը, ՀՀ ՃՈ պետ, ոստիկանության գնդապետ Եգոր Կարապետյանը: Դեպքի վայրում զննություն էին կատարել ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժնի քննիչները, բաժնի պետի գլխավորությամբ: Ժամանել էին նաեւ Երեւան քաղաքի քննչական վարչության պետ Ջոն ֆարխոյանը եւ վարչության պետի տեղակալ Ահարոն Ներսիսյանը: Դեպքի առթիվ Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 238-րդ հոդվածի 1-ին մասով, 316-րդ հոդվածի 2-րդ մասով և 104-րդ հոդվածի 1-ին մասով: Դեպքի վայրում աշխատել էին նաեւ ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները: Դեպքի վայրում հայտնաբերվել էր 1 հատ գնդակ, 1 հատ պարկուճ, եւ արնանման հետքեր: [img]https://st0.shamshyan.com/editor/0789376001571222791214631.png[/img] [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 240+
240+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր