2053 դիտում
12:02 16-10-2019
Պուտինն Էրդողանին հրավիրել Է այցելել Ռուսաստան
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի իր պաշտոնակից Ռեջեփ Թայիփ Էրդողանին հրավիրել Է աշխատանքային այց կատարել Ռուսաստան, եւ այդ հրավերն ընդունվել Է: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Կրեմլի մամուլի ծառայությունը:
«Վլադիմիր Պուտինը Թայիփ Էրդողանին հրավիրել Է առաջիկա օրերին աշխատանքային այցով ժամանել Ռուսաստան: Հրավերն ընդունված Է»,- նշվում Է հաղորդագրության մեջ:
Հեռախոսազրույցի ընթացքում երկու երկրների ղեկավարները, ի թիվս այլ հարցերի, քննարկել են Սիրիայի հյուսիսի իրադրությունը: «Նշվել Է, մասնավորապես, թուրքական բանակի ստորաբաժանումների եւ Սիրիայի կառավարության զինուժերի միջեւ բախումների կանխման անհրաժեշտությունը»,- հավելել են Կրեմլում:
Բացի այդ, Պուտինը եւ Էրդողանը հանդես են եկել Սիրիայում քաղաքական կարգավորման գործընթացի շարունակման օգտին եւ մտադրություն են հայտնել նպաստել ՄԱԿ-ի հովանու ներքու հոկտեմբերի վերջին Ժնեւում Սահմանադրական կոմիտեի նիստի գումարմանը: Նաեւ նախագահները հավաստել են իրենց հանձնառությունն ապահովելու Սիրիայի տարածքային ամբողջականությունը:
ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը հայտնել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մինչև հոկտեմբերի վերջ կարող է այցելել Ռուսաստան:
Նմանատիպ նյութեր
7093 դիտում
18:58 18-07-2017
Եթե վախկոտ չես, արի քննարկենք. Քլչդարօղլուն Էրդողանին հեռուստաբանավեճի է հրավիրել
1868 դիտում
14:03 10-10-2014
Պուտինն ԱՊՀ երկրների առաջնորդներին հրավիրել է Մոսկվա
Այս բաժնից
346 դիտում
18:44 18-04-2024
Թուրքիան և Նիդերլանդները մտադիր են իրենց առևտրի ծավալը հասցնել 20 մլրդ դոլարի
907 դիտում
23:06 17-04-2024
Ֆրանսիայում դատարանը առգրավել է Վլադիմիր Պուտինի նախկին կնոջ առանձնատունը