211652_close_icon
views-count28544 դիտում article-date 23:04 15-10-2019

Ավտովթար Կոտայքի մարզում. Աբովյան քաղաքի Տիեզերագնացների հրապարակում բախվել են 3 Mercedes-ներ. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ հոկտեմբերի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 22։30-ի սահմաններում Աբովյան քաղաքի Տիեզերագնացների հրապարակում բախվել են Աբովյան քաղաքի բնակիչ՝ 33-ամյա Գոռ Շ-ի վարած Mercedes մակնիշի 36 FD 185 համարանիշի, Երևանի բնակիչ՝ 50-ամյա Արտակ Գ-ի վարած Mercedes մակնիշի 34 RA 687 համարանիշի և Աբովյան քաղաքի բնակիչ՝ 54-ամյա Սամվել Հ-ի վարած Mercedes մակնիշի 35 CO 253 համարաիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Արտակ Գ-ի ուղևոր՝ 11-ամյա Ալեն -ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի գլխավորությաբ։ Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Ավետիք Ավետիսյանը, ում կողմից փաստի առթվ նյութեր են նախապատրաստվում։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդներից Գոռ Շ-ն աշխատում է «Մարտին Սթար» ՍՊԸ-ում՝ մենեջեր, Արտակ Գ-ն՝ Նուբարաշենի հոգեբուժական հիվանդանոցոմ՝ որպես բժիշկ, իսկ հիվանդանոց տեղափոխված ուղևորը սովորում է Աբովյան քաղաքի դպրոցներից մեկի 6-րդ դասարանում։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 39+
39+

Նմանատիպ նյութեր