211652_close_icon
views-count16947 դիտում article-date 21:46 15-10-2019

22 մարզիկ և Կարատեի Եվրոպայի 8 չեմպիոն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հոկտեմբերի 7֊13֊ը Ռուսաստանի Օդինցովո քաղաքում տեղի ունեցավ Ավանդական կարատեի մեծահասակների 34֊րդ Եվրոպայի առաջնությունը և մանկապատանեկան գավաթի 6֊րդ առաջնությունը։ Ընդհանուր մրցաշարի մասնակիցների թիվը հասնում էր շուրջ 1000 մարզիկ ՝ 13 պետություններից։ Հայաստանի հավաքականը գլխավորում էր Ավանդական կարատեի ֆեդերացիայի նախագահ՝ սև գոտի 5֊րդ դան, Սուրեն Մաթևոսյանը և հավաքականի մարզիչ Գոռ Ավագյանը։ Հայաստանի հավաքականը Մոսկվա մեկնեց մեծահասակների 22 հոգանոց կազմով։ Եվրոպայի չեմպիոններ հռչակվեցին ՝ 14֊15 տ. խմբում՝ Արսեն Մխիթարյանը (երկամարտ) և Մարատ Հարությունյանը (կատա)։ 16֊17 տ. խմբում՝ Էրիկ Հովսեփյանը՝ Եվրոպայի քառակի չեմպիոն, Արման Կարախանյանը՝ կրկնակի չեմպիոն, Արմեն Զազյանը (թիմ. կատա)։ Մեծահասակների մեջ 21֊55 տ. խմբում եվրոպայի չեմպիոն դարձավ 2016֊ի աշխարհի չեմպիոն Նարեկ Իսկանդարյանը և Արցախի մարզիկ Տիգրան Գևորգյանը։ Հայ մարզիկները Հայաստան կժամանեն այսօր։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 16+
16+

Նմանատիպ նյութեր