211652_close_icon
views-count2296 դիտում article-date 23:31 15-10-2019

Ադրբեջանը բողոքի նոտա է հանձնել Ռուսաստանին՝ պատգամավոր Զատուլինի՝ Արցախ կատարած այցի պատճառով

Ադրբեջանը բողոքի նոտա է հղել ՌԴ ԱԳ նախարարությանը՝ կապված ՌԴ պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինի՝ Արցախի Հանրապետության կատարած այցի հետ։ Այդ մասին հայտնում է Ria Novosti գործակալությունը։ Մոսկվայում ադրբեջանական դեսպանատնից տեղեկացրել են, որ համապատասխան բողոքի նոտան ներկայացվել է ԱԳՆ: Պատգամավորն իր հերթին ռուսական գործակալությանը հայտնել է, որ Արցախ է այցելել՝ մասնակցելու միջազգային համաժողովի, որին ներկա են եղել նաև ամերիկացի սենատորներ: Հիշեցնենք, որ համաժողովին, որը կրում էր «Արցախի բարեկամների ֆորում» անվանումը, մասնակցել է 30 երկրների 150 հյուր։

Նմանատիպ նյութեր