211652_close_icon
views-count1749 դիտում article-date 21:52 15-10-2019

ՀՀ վարչապետը և Արցախի նախագահը քննարկել են Հայաստան-Արցախ կապերի ամրապնդմանը վերաբերող հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի15-ին կառավարությունում հանդիպում է ունեցել Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ: Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ողջունելով Արցախի նախագահին՝ վարչապետ Փաշինյանը նշել է. «Հարգելի պարոն նախագահ, հարգելի պարոն Սահակյան, ուրախ եմ Ձեզ տեսնելու համար և կարևոր եմ համարում մեր պարբերական հանդիպումները և շփումները: Իհարկե, հանրությունն այդ հանդիպումներից ու շփումներից ոչ բոլորի մասին է տեղեկանում, որովհետև մենք գործնականում անընդհատ կապի մեջ ենք և անընդհատ տարբեր հարցերով քննարկումներ ենք ունենում: Այսօրվա քննարկումն էլ կարծում եմ, կարևոր է, վերջին շրջանում տեղի ունեցած մի շարք հանդիպումների, քննարկումների արդյունքները և տպավորությունները Ձեզ հետ կիսելու առումով: Այնպես որ, շատ ուրախ եմ Ձեզ տեսնելու համար»: Արցախի նախագահ Բակո Սահակյանը իր խոսքում նշել է. «Շնորհակալություն, պարոն վարչապետ: Ես նույնպես ուրախ եմ հանդիպման համար: Ինչպես կարգն է այս հանդիպումների ժամանակ քննարկել, տեղի են ունեցել մի շարք իրադարձություններ, նշանավոր իրադարձություններ, և այդ ամենի մասին ես Ձեզ տեղեկություններ կհաղորդեմ: Եվ այս կարգի հանդիպումների ժամանակ մենք ի մի ենք բերում նախորդ ժամանակաշրջանի աշխատանքները և նախանշում հաջորդ մեր առաջադրանքները: Շատ ուրախ եմ հանդիպման համար»: Նիկոլ Փաշինյանը և Բակո Սահակյանը քննարկել են Հայաստան-Արցախ կապերի զարգացմանը և ամրապնդմանը վերաբերող հարցեր։

Նմանատիպ նյութեր