2671 դիտում
18:44 15-10-2019
Ֆրանսիայի սպորտի նախարարը ՈՒԵՖԱ-ից պահանջում է պատժել Թուրքիային
Ֆրանսիայի երիտասարդության և սպորտի նախարար Ռոքսանա Մարասինյանյուն ՈՒԵՖԱ-ից պահանջել է պատժել Թուրքիայի հավաքականին ռազմական ողջույնների համար, որը ցուցադրել են թուրք ֆուտբոլիստները 2020 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարում (1:1), հայտնում է [url=http://www.armsport.am/hy/news/2019/10/15/france5/1026480]Armsport.am[/url]-ը:
«Շնորհակալություն եմ հայտնում Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիային և ոստիկանությանը խաղի ընթացքում անվտանգության ապահովման ուղղությամբ նրանց կատարած աշխատանքի համար։
Թուրք ֆուտբոլիստները փչացրել են այդ ջանքերը՝ զինվորական ողջույն ցույց տալով, ինչը հակասում է սպորտի ոգուն։ Ես խնդրում եմ ՈՒԵՖԱ-ին պատժամիջոցներ կիրառել։
Եվրո-2020-ի ընտրությունը դեռ չի ավարտվել, սակայն Ֆրանսիան ճիշտ ուղու վրա է։ Շնորհավորում եմ Օլիվյե Ժիրուին հիանալի գոլի կապակցությամբ, որը նրան մոտեցրեց Պլատինիին», - թվիթերյան իր էջում գրել է Մարասինյանյուն:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
3961 դիտում
23:34 18-04-2024
Արթուր Դավթյանը դուրս եկավ Աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ
898 դիտում
22:06 16-04-2024
19 հայ բռնցքամարտիկներ կմասնակցեն Եվրոպայի առաջնությանը
862 դիտում
15:08 16-04-2024
Հունաստանում վառվեց Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի կրակը