211652_close_icon
views-count2317 դիտում article-date 18:05 15-10-2019

Փհենյանում Հյուս. Կորեայի և Հարավ. Կորեայի միջև հանդիպումն անցել է առանց հանդիսականների. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Փհենյանում կայացավ Հյուսիսային և Հարավային Կորեաների միջև հանդիպումը (0:0)՝ 2022թ. աշխարհի առաջնության որակավորման փուլի շրջանակներում: Հանդիպմանը ներկա է եղել ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն: Ուշագրավ է, որ խաղի ուղիղ հեռարձակում չի եղել, հանդիպմանը թույլ չեն ներկա լինել հարավկորեացի երկրպագուներն ու արտասահմանյան լրատվամիջոցները: Ավելին, սպասվում էր, որ Կիմ Իր Սենի անվան 50 հազարանոց ստադիոն կայցելի առնվազն 40 հազ. հանդիսական, սակայն արդյունքում խաղն ընթացավ առանց հանդիսականների` բացառությամբ զինվորականների: Սա Հյուսիսային Կորեայի տարածքում երկու հարևան երկրների միջև առաջին հանդիպումն էր 1990 թվականից ի վեր:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր