211652_close_icon
views-count55099 դիտում article-date 09:48 15-10-2019

Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. 44–ամյա վարորդը ГАЗ 66-ով Մարմարիկ գյուղում սար բարձրանալիս մի քանի պտույտ գլորվելով՝ հայտնվել է բնակչի տան բակում. բժիշկները պայքարում են վարորդի կյանքի համար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հոկտեմբերի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 00:10-ի սահմաններում Մարմարիկ գյուղի բնակիչ, 44-ամյա Ահարոն Քարամյանը իր վարած ГАЗ 66 մակնիշի առանց համարանիշի ավտոմեքենայով Մարմարիկ գյուղից դեպի սարեր տանող ճանապարհին, դեռևս անհայտ պայմաններում, մի քանի պտույտ գլորվելով՝ կողաշրջված վիճակում հայտնվել է բնակչի տան բակում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ա. Քարամյանը մարմնական վնասվածքներով՝ «ծայրահեղ ծանր» ախտորոշմամբ, տեղափոխվել է «Հրազդան» բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրաանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանի գլխավորությամբ: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Արթուր Մինասյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 52+
52+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր