211652_close_icon
views-count1822 դիտում article-date 09:49 15-10-2019

Արցախում ընտրություններից հետո «ռասկլադի» փոփոխություն չի՞ լինի. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Արցախում կայանալիք նախագահական ընտրություններում առաջադրվելու մտադրության մասին նախնական կամ վերջնական ձևով հայտնել է 6-7 գործիչ՝ նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը, ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը, Արցախի հերոս, Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը, ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, «Արցախի վերածնունդ» կուսակցության ղեկավար Հայկ Խանումյանը, պատգամավոր Ռուսլան Իսրայելյանն ու նախկին պատգամավոր Վահան Բադասյանը: Հատկանշական է, որ ֆավորիտները ներկայացնում են գործող իշխանությունը, ուստի պատահական չէ, որ Արցախում արդեն իսկ խոսում են այն մասին, թե, ըստ էության, սպասվող նախագահական և խորհրդարանական ընտրություններից հետո ֆավորիտներից որևէ մեկի հաղթելու դեպքում ընդհանուր «ռասկլադի» ու գծի փոփոխություն Արցախում չի լինի»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր