211652_close_icon
views-count1170 դիտում article-date 23:06 14-10-2019

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն ընդունել է Չիլիի արտգործնախարարի տեղակալի գլխավորած պատվիրակությանը

Հոկտեմբերի 11-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Գրիգոր Հովհաննիսյանն ընդունեց Չիլիի ԱԳ նախարարի միջազգային տնտեսական հարաբերությունների հարցերով տեղակալ Ռոդրիգո Յանյես Բենիտեսի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին նաև Հայաստանում Չիլիի դեսպան Ռոդրիգո Նիետո Մատուրանան (նստավայրը՝ Մոսկվա) և բարձրաստիճան այլ պաշտոնյաներ: Հանդիպման ընթացքում զրուցակիցները բարձր գնահատեցին երկու երկրների միջև առկա ավանդական բարեկամական հարաբերությունները և պայմանավորվածություն ձեռք բերեցին քայլեր ձեռնարկել դրանք որակապես նոր մակարդակի բարձրացնելու ուղղությամբ: Կողմերն անդրադարձ կատարեցին հայ-չիլիական երկկողմ օրակարգի մի շարք հարցերի: Հայաստան-Չիլի տնտեսական հարաբերությունների խորացման համատեքստում առանձնակի ընդգծվեց ԵԱՏՄ-ի ընձեռած հնարավորությունները: Չիլիի արտաքին գործերի նախարարի տեղակալը նշեց, որ իր երկիրը մեծապես հետաքրքրված է ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի պայմանագրի ստորագրմամբ և այս առնչությամբ բարձր է գնահատում ՀՀ դերակատարությունն ու աջակցությունը:

Նմանատիպ նյութեր