211652_close_icon
views-count4814 դիտում article-date 21:46 14-10-2019

Ռուսաստանում տեղի է ունեցել չափալախի արտառոց մրցաշար. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ռուաստանի Արխանգելսկ քաղաքում անց է կացվել ապտակների բաց առաջնություն, որին մասնակցել է ութ տղամարդ: Մասնակիցները զույգերի են բաժանվել, մրցակիցներից յուրաքանչյուրը ապտակելու երեք փորձ է ունեցել: Եթե առաջին զույգերը միմյանց բավական զգույշ էին վերաբերվում, ապա մրցաշարի վերջում հակառակորդներն իրար չէին խնայում՝ հավեսով «չափալախելով» մրցակցի այտերին: Ընդ որում, մրցաշարին կարող էին միանալ նաև հանդիսականներից, սակայն ոչ ոք չի համարձակվել վտանգի ենթարկել իր թշերը: «Զգացողությունները բոլորովին նոր էին. ականջդ չի լսում, թշիդ մաշկը չես զգում: Մի փոքր խախտում եղավ, երբ մրցակիցը ապտակելիս ականջիս հարվածեց, բայց դիմանալու բան էր: Ամեն ինչ իր գինն ունի: Ես հաղթող դարձա երևի նրա համար, որ իմ չափալախներն ավելի դիտարժան էին», ասել է մրցաշարի հաղթող ճանաչված Սերգեյ Կիրկինը: Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմել է 50 հազ. ռուբլի, որը բաշխվել է բոլոր մասնակիցների միջև:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր