211652_close_icon
views-count11433 դիտում article-date 22:26 14-10-2019

Թուրքական բանակը ոչնչացրել է Սիրիայում քուրդ զինյալներին զենք մատակարարող բեռնատարը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը տեսանյութ է հրապարակել, որում երևում է, թե ինչպես է թուրք-սիրիական սահմանին քուրդ զինյալներին զենք մատակարարող բեռնատարը ոչնչացվում թուրքական օդուժի կողմից։ Ինչպես հաղորդում է Anadolu կայքը, ավիահարվածի տեսագրությունը հրապարակվել է Թուրքիայի պաշտպանության նախարարության Twitter-յան էջում։ «Թուրքիայի ռազմաօդային ուժերը ճշգրիտ հարված են հասցրել ավտոմեքենային, որը հերթական զինամթերքն էր տեղափոխում ահաբեկիչներին։ Ավտոմեքենան հայտնաբերվել է՝ շնորհիվ անօդաչուի և ոչնչացվել ավիահարվածի միջոցով»,-ասված է հայտարարության մեջ։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Уничтожена машина, поставляющая боеприпасы террористам PKK/PYD-YPG

Նմանատիպ նյութեր