211652_close_icon
views-count8055 դիտում article-date 14:54 14-10-2019

«Սիրիայում իրականացվող ռազմագործողության շրջանակներում 550 քուրդ զինյալ է սպանվել»․ Թուրքիայի ՊՆ

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը Twitter-ում պաշտոնական հաղորդագրություն է տարածել Թուրքիայի կողմից Սիրիայի հյուսիսում իրականացվող ռազմագործողությունների հետևանքով սպանված քուրդ զինյալների թվի վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է Ermenihaber-ը։ Թուրքական կողմի տվյալներով «Խաղաղության ակունք» ռազմագործողության 6 օրերի ընթացքում թուրքական բանակը Սիրիայի քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանական ջոկատների» (YPG) 550 զինյալի է սպանել: Հայտարարությունում նշվում է, որ Եփրատի արևելքում իրականացվող ռազմական գործողությունը նախատեսված կարգով շարունակվում է: Հիշեցնենք, որ քրդերի դեմ «Խաղաղության ակունք» ռազմագործողությունը մեկնարկել է հոկտեմբերի 9-ին։ Թուրքական զինուժի ներխուժումը Սիրիա տեղի ունեցավ այն ժամանակ, երբ ամերիկյան զինված ստորաբաժանումները լքեցին Եփրատ գետի արևելյան հատվածը։ Արդեն մի շարք երկրներ, այդ թվում՝ Հայաստանը, դատապարտել են Թուրքիայի գործողությունները Սիրիայի հյուսիսում։

Նմանատիպ նյութեր