211652_close_icon
views-count1282 դիտում article-date 15:58 14-10-2019

Բջջային հեռախոս հափշտակած կինը ներկայացել է ոստիկանություն

Հոկտեմբերի 12-ին, ժամը 12.00-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժին դիմած կինը հաղորդում է տվել, որ ժամը 11.00-ին հագուստի խանութներից մեկի հանդերձարանից գողացել են իր բջջային հեռախոսը։ Ոստիկանության Ավանի բաժանմունքի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ գողությունը կատարել է Դուրյան թաղամասի 46-ամյա բնակչուհին, որը բացատրական աշխատաքների շնորհիվ ժամը 12.30-ին ներկայացել է բաժանմունք և տվել խոստովանական բացատրություն: Գողոնը հայտնաբերվել է: Նախապատրաստվում են նյութեր: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր