211652_close_icon
views-count2312 դիտում article-date 15:38 14-10-2019

Աշխատանքային խորհրդակցություն ոստիկանությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հոկտեմբերի 12-ին ոստիկանությունում տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն, որը վարում էր ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը։ Ներկա էին ոստիկանության պետի տեղակալ Հովհաննես Քոչարյանը, ճանապարհային ոստիկանության ղեկավարությունն ու անձնակազմը։ Ողջունելով ներկաներին՝ Արման Սարգսյանը անձնակազմին ներկայացրեց ճանապարհային ոստիկանության ղեկավար կազմում նոր նշանակված ծառայողներին, նրանց մաղթեց արդյունավետ ու բարի ծառայություն։ Խոսելով ճանապարհային ոստիկանությունում կադրային քաղաքականության մասին, Արման Սարգսյանը նշեց, որ առաջխաղացումներ ունենալու են միայն բարեխիղճ ծառայությամբ աչքի ընկած ու գրագետ ոստիկանները և նշանակումները լինելու են անակնկալ։ Ճանապարհային ոստիկաններին հանձնարարվեց անհանդուրժող լինել բոլոր օրինախախտների նկատմամբ, առավել արդյունավետ ծառայություն իրականացնելու համար խաչմերուկներում կազմակերպել ծառայությունը ոչ միայն ֆիքսված ժամաքանակով, այլև՝ ըստ երթևեկության ծանրաբեռնվածության։ Ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատարը խոսեց նաև ճանապարհային ոստիկանների մասնագիտական ունակությունների մասին, կարևորելով նրանց կրթվածության մակարդակն ու գրագիտությունը՝ քաղաքացիների հետ շփումներում։ Արման Սարգսյանը նշեց, որ կոռուպցիան և անտարբերությունը հավասարազոր արատավոր երևույթներ են։ Դրանք չպետք է տեղ գտնեն ճանապարհային ոստիկանության ծառայության մեջ։ Լինելու դեպքում ստանալու են համարժեք կոշտ պատասխան, իսկ ծառայողը խստագույնս կենթարկվի պատասխանատվության։ Խոսվեց նաև ճանապարհային ոստիկանների ու ոստիկանության մյուս ստորաբաժանումների համագործակցության կարևորության մասին։ Ճանապարհային ոստիկանությունում կատարվելիք օրենսդրական ու կառուցվածքային փոփոխությունների և նյութատեխնիկական հագեցվածության մասին խոսք ասաց ոստիկանության պետի տեղակալ Հովհաննես Քոչարյանը։ Ամփոփելով խորհրդակցությունը, ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատարը հույս հայտնեց, որ անձնակազմը կգիտակցի ոստիկանության ղեկավարության ներկայացրած պահանջներն ու միասին կանեն ամեն ինչ ապահով ու անվտանգ երթևեկություն ապահովելու ուղղությամբ։ [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր