211652_close_icon
views-count3513 դիտում article-date 17:05 14-10-2019

Կայացել է Հայաստանի երաժշտական ընկերության պատվավոր նախագահ Դավիթ Ղազարյանի հոբելյանին նվիրված երեկո. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Կոմիտասի անվան կամերային երաժշտության տունը հոկտեմբերի 13-ին լեցուն էր ջերմությամբ ու սիրով: Հայաստանի երաժշտական ընկերության պատվավոր նախագահ, մանկավարժ, պրոֆեսոր, երաժշտահասարակական գործիչ, Կոմիտասի անվան կոնսերվատորիայի պրոֆեսոր Դավիթ Ղազարյանի հոբելյանին նվիրված երեկոյին շնորհավորարական խոսքերով և երաժշտական համարներով հանդես եկան «Հովեր» պետական կամերային երգչախումբը (խմբավար՝ Սոնա Հովհաննիսյան), «Հովեր» պետական կամերային երգչախմբի «Լե» իգական կազմը (խմբավար՝ Նարինե Ոսկանյան), Կոմիտասի անվան ազգային լարային քառյակը (ղեկավար՝ Էդուարդ Թադևոսյան), Թ. Ալթունյանի անվան երգի-պարի պետական անսամբլը (գեղ. ղեկավար՝ Ժիրայր Ալթունյան), Հայ փոքրիկ երգիչները (գեղ. ղեկավար՝ Տիգրան Հեքեքյան), «Նաիրյան» վոկալ անսամբլը (ղեկավար՝ Նաիրա Մուղդուսյան), Ա. Տեր-Ղևոնդյանի անվան, Ալ. Հեքիմյանի անվան, Մ. Մալունցյանի անվան երաժշտական դպրոցների միացյալ երգչախումբը(խմբավար՝ Մամիկոն Անդրեասյան), Ձայնի պահպանման վոկալ-երգչախմբային դպրոցի երգչախումբը (խմբավար Կարինե Առաքելյան), Սվետլանա Նավասարդյանը (դաշնամուր), Արծվիկ Դեմուրճյանը (սոպրանո), Լիպարիտ Ավետիսյանը (տենոր), Մերի Մովսիսյանը (սոպրանո) և այլք: Անակնկալ կերպով երեկոյին ելույթ ունեցան նաև հոբելյարի զավակները՝ Զարուհի և Աննա Ղազարյանները: Երեկոյի ընթացքում հնչեցին բազում շնորհավորանքներ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրոզոյանի, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի, Ալ. Սպենդիարյանի անվ. օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղ. ղեկավար Կոնստանտին Օրբելյանի, Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանի, Երևանի պետական կոնսերվատորիայի ռեկտոր Սոնա Հովհաննիսյանի, Արցախի պետական կամերային նվագախմբի գեղ. ղեկավար և գլխ. դիրիժոր Գևորգ Մուրադյանի, Լոնդոնի Թեքեյան խնամակալ մարմնի պատվավոր քարտուղար Վարդան Ուզունյանի, Ա. Բաբաջանյանի անվ. պետական երաժշտամանկավարժական քոլեջի տնօրեն Արմեն Հարությունյանի, Երևանի Ռ. Մելիքյանի անվ. պետական երաժշտական քոլեջի տնօրեն Վարազդատ Խաչումյանի, Պ. Ի. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական, Ալ. Սպենդիարյանի անվան երաժշտականանվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցներիի և այլոց կողմից: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության անունից շնորհավորական խոսք ուղղեց նախարարի տեղակալ Արա Խզմալյանը: «Մաղթում եմ, որ ձեր միտքը երկար տարիներ լինի նույնքան սթափ, բարքը և բնավորությունը նույնքան զվարթ, որքան այժմ, իսկ մեզ այդ ներկայությունից լիարժեք օգտվելու հաճախակի հնարավորություն»,-նշեց նա: Հավելենք, որ երեկոն վարեց Նոնա Ոսկանյանը: Տեսանյութերի հեղինակն Արամ Սուքիասյանն էր: Նշենք, որ խմբավար, մանկավարժ, հասարակական գործիչ Դավիթ Ղազարյանը ծնվել է 1939թ. հոկտեմբերի 13-ին, Երևանում: 1987թ-ից եղել է Հայաստանի երաժշտական ընկերության փոխնախագահը, 1996թ-ից` նախագահն է: Կազմել և խմբագրել է հայ խմբերգային երաժշտությանը վերաբերող ժողողվածուներ` «Հայ երգահանների խմբերգերի ընտրանի» (1999թ.), «Հոգևոր երգեր և խմբերգեր» (2004թ.): 1985թ. արժանացել է Հայաստանի մշակույթի վաստակավոր գործչի կոչման: 2016թ. պարգևատրվել է ՀՀ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով, 2019թ.` ՀՀ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր