211652_close_icon
views-count2268 դիտում article-date 21:50 13-10-2019

Անչափ հպարտ եմ. Քիմ Քարդաշյանը այցելել է ՀԲԸՄ. Tert.am

Ամերիկյան Keeping Up With the Kardashians իրապատում շոուի աստղ Քիմ Քարդաշյանը լուսանկարներ է հրապարակել հայաստանյան ուղևորության շրջանակներում ՀԲԸՄ (Հայկական բարեգործական ընդհանուր միություն) կատարած այցելությունից, հայտնում է Tert.am-ը: «Քորթնին և ես այցելել ենք ՀԲԸՄ (AGBU), և ես այնքան շատ բան իմացա, թե ինչպես են նրանք օգնում Հայաստանին: Մենք հանդիպեցինք կին ձեռներեցների հետ, որոնք շատ են աշխատում Հայաստանում տնտեսություն կառուցելու համար: Անչափ հպարտ եմ»,- գրել է Քիմը՝ կից հրապարակելով լուսանկարները: Հիշեցնենք, որ Քարդաշյան ավագ քույրերը Հայաստան էին այցելել իրենց երեխաների հետ, որտեղ էլ մկրտվել են Մայր Աթոռում: Քիմը Երևանում մասնակցել է ՏՏ 23-րդ համաշխարհային համաժողովին՝ ներկայացնելով գործարար աշխարհում իր անցած ուղին:

Նմանատիպ նյութեր