211652_close_icon
views-count33738 դիտում article-date 20:32 13-10-2019

Խոշոր ավտովթար Վայոց Ձորի մարզում. 57-ամյա վարորդը Toyota-ով բախվել է երկաթե արգելապատնեշներին, մի պտույտ գլորվելով, հայտնվել դաշտում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հոկտեմբերի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: Ժամը 13:30-ի սահմաններում, Սիրիայի Հանրապետության քաղաքացի, 57-ամյա Մանվել Ֆիլիփը, իր վարած Toyota մակնիշի 10 FM 910 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 168.5 կմ հատվածում, կտրուկ շրջադարձի մասում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշին և մի պտույտ գլորվելով, հայտնվել դաշտում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատար Կարեն Օհանյանի գլխավորությամբ: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ քանի որ վթարի հետևանքով տուժածներ չեն եղել, վարորդն էլ հրաժարվել բժշկական օգնությունից, նա ճանապարհային ոստիկանությանը հայտնել է, որ ոչ մի բողոք չունի: Լուսանկարները և տեսանյութը՝ Գևորգ Ղազարյանի [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 31+
31+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր