211652_close_icon
views-count45062 դիտում article-date 18:34 13-10-2019

«Օջախ» ռեստորանային համալիրում վրաերթի ենթարկված 65-ամյա տղամարդը հիվանդանոցում մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հոկտեմբերի 13-ին, Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոցում մահացել է Արագածոտնի մարզի բնակիչ, 65-ամյա Մկրտիչ Մ.-ն, ով հիվանդանոց էր տեղափոխվել հոկտեմբերի 11-ին Կոտայքի մարզի «Օջախ» ռեստորանային համալիրից: Ինչպես ավելի վաղը հայտնել էր [url=https://shamshyan.com/hy/article/2019/10/12/1137715/?fbclid=IwAR3KjmY_D8Lv_MNiMPj6BZyazrjYJKsllbV5hQKrL8kD2KS5H6eOnCelb8g]SHAMSHYAN.com[/url]-ը, հոկտեմբերի 11-ին վրաերթ էր տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 14:30-ի սահմաններում, «Օջախ» ռեստորանային համալիրի ավտոկայանատեղիում Արագածոտնի մարզի բնակիչ, 65-ամյա Մկրտիչ Մ.-ն՝ իրեն պատկանող ՈւԱԶ մակնիշի 35 QR 492 համարանիշի ավտոմեքենայի վրա աշխատանքներ կատարելիս է եղել, երբ տեղի է ունեցել ավտոմեքենայի հետընթաց: Ինչպես դեպքի վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2019/10/12/1137715/?fbclid=IwAR3KjmY_D8Lv_MNiMPj6BZyazrjYJKsllbV5hQKrL8kD2KS5H6eOnCelb8g]հայտնել էր [/url]ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հետընթացի արդյունքում Մկրտիչ Մ.-ն մնացել է ավտոմեքենայի և պատի արանքում: Նրան առաջինը օգնության են հասել ռեստորանային համալիրի աշխատակիցները, ովքեր մեքենան դուրս են բերել, իսկ նրան օպերատիվորեն ժամանած Աբովյանի բժշկական կենտրոնի հերթապահ խումբը տեղում օգնություն է ցուցաբերել, ապա տեղափոխել «Աբովյան» բժշկական կենտրոն, որտեղից էլ տեղափոխել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Դեպքի վայր էին ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի գլխավորությամբ: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Մայիս Բադոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 20+
20+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր