211652_close_icon
views-count71381 դիտում article-date 14:50 13-10-2019

Արտակարգ դեպք Վայոց Ձորի մարզում. Սարավան գյուղում Range Rover-ը րոպեների ընթացքում վերածվեց մոխրակույտի. ժամանել են տեղի ճանապարհային ոստիկաններն ու հրշեջները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հոկտեմբրի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ժամը 12։45-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի՝ Սարավան գյուղի վարչական տարածքում դեռևս անհայտ պայմաններում հրդեհ է բռնկվել Range Rover մակնիշի 55 CО 455 համարանիշի ավտոմեքենայում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրդեհի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։ Դեպքի վայր են ժամանել արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Վայոց Ձորի մարզային փրկարարական վարչության Վայքի թիվ 61 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Հրշեջները քաղաքացիների և ճանապարհային ոստիկանների հետ կանխել են նախ՝ կրակի տարածումը, քանի որ ավտոմեքենայի հարևանությամբ ձոր էր և կրակը տարածվում էր չոր խոտերի ուղղությամբ։, այնուհետև մարել են ավտոմեքենայում առաջացած հրդեհը։ Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատար Կարեն Օհանյանի գլխավորությամբ։ Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Վայքի բաժնի հերթապահ խումբը։ Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը։ Փաստի առթիվ ոստիկանության Վայքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Վարորդը հրշեջներին և ոստիկաններին հայտնել է, որ ավտոմեքենայի ներսում նկատել է կրակը, և մինչ մեքենայից դուրս կբերեր կրակմարիչը (огнетушитель), կրակը միանգամից տարածվել է ողջ մեքենայում։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գևորգ Ղազարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 95+
95+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր