211652_close_icon
views-count2445 դիտում article-date 16:30 13-10-2019

Նիդերլանդներում Թուրքիա զենքի մատակարարումը դադարեցնելու գործընթաց է սկսվել

Նիդերլանդների խորհրդարանի ստորին պալատը բանաձև է ընդունել, որով կառավարությանն հանձնարարել է դադարեցնել Թուրքիա սպառազինությունների, զենքի և պահեստամասերի մատակարարումները։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է Nederlandse Omroep Stichting (nos.nl) պարբերականը։ Ըստ աղբյուրի, Նիդերլանդները տարեկան մի քանի տասնյակ միլիոն եվրոյի այդ տիպի ապրանքատեսակներ էր արտահանում Թուրքիա։ ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն էր տարածել այն մասին, որ Հայաստանը դատապարտում է Սիրիայի հյուսիս-արևելքում Թուրքիայի կողմից իրականացվող ռազմական ներխուժումը, որը կհանգեցնի տարածաշրջանային անվտանգության հետագա վատթարացման, քաղաքացիական բնակչության շրջանում մարդկային կորուստների, տեղահանվածների մեծ հոսքի և ի վերջո մարդասիրական նոր ճգնաժամի։ Հոկտեմբերի 9-ին Թուրքիան ներխուժել է Սիրիայի տարածք: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է, որ թուրքական զորքերն սկսել են Սիրիայի հյուսիսում ռազմական գործողություններ:

Նմանատիպ նյութեր