211652_close_icon
views-count1400 դիտում article-date 15:25 13-10-2019

Բակո Սահակյանը Ստեփանակերտում այցելել է Գյուղատնտեսության աշխատողի օրվան նվիրված տոնավաճառ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 13-ին այցելել է Գյուղատնտեսության աշխատողի օրվա կապակցությամբ Ստեփանակերտ քաղաքում կազմակերպված տոնավաճառ: Այս մասին հայտնում են Արցախի հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: Նախագահը շրջել է տաղավարներով, ծանոթացել շրջանների եւ անհատ ձեռներեցների կողմից այդտեղ ներկայացված ապրանքներին, տոնավաճառի մասնակիցների հետ զրուցել նրանց աշխատանքում առկա խնդիրների շուրջ:

Նմանատիպ նյութեր