211652_close_icon
views-count3200 դիտում article-date 11:47 13-10-2019

Հանձնարարություն չկա Սիրիայում հումանիտար առաքելություն իրականացնող խմբին ռազմական գործողությունների վայր տեղափոխելու մասին. Ն. Էլբակյան. Tert.am

Սիրիայում հումանիտար առաքելություն իրականացնող խմբի տեղակայման վայրն այս պահի դրությամբ չի փոխվելու, շարունակելու են առաքելություն իրականացնել Հալեպում: Այս մասին [url=https://www.tert.am/am/news/2019/10/13/syria/3116480]Tert.am[/url]- հետ զրույցում ասաց «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Նազելի Էլբակյանը՝ անդրադառնալով հարցին՝ արդյոք կա հանձնարարություն Սիրիայում հումանիտար առաքելություն իրականացնողներին տուժածներին օգնություն ցուցաբերելու համար ռազմական գործողություների վայր տեղափոխելու մասին: «Մեր բժիշկները Հալեպի 5 հիվանդանոցներում են աշխատում, եթե այդ հիվանդանոցներ տեղափոխեն ռազմական գործողություններից տուժածներին, բնական է՝ մերոնք բժշկական աջակցություն կցուցաբերեն: Խումբը տեղակայված է Հալեպի Մայսալուն թաղամասում, արաբական թաղամաս է, անվտանգությունը ապահովում են ռազմական ոստիկանները, խմբի կազմում սակրավորներ են ու բժիշկներ, ովքեր շարունակում են իրենց առաքելությունը իրականացնել բնականոն հոնով: Այլ հանձնարարություն այս պահին խմբին տված չէ»,-նշեց նա: Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://www.tert.am/am/news/2019/10/13/syria/3116480]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր